Սփյուռքի նախարարությունը կարող էր լինել Հայաստանի ամենակարևոր կառույցներից մեկը, իր նշանակությամբ համարժեք Պաշտպանության նախարարությանը, սակայն այն այժմ կույր աղիքի է վերածվել:
Սփյուռքի նախարարության գործունեության հնարավոր ոլորտները պետք է լինեին. -Հայաստանի կերպարի քարոզչություն սփյուռքի հայերի և արտասահմանցիների շրջանում, -ներդրումների կազմակերպում, -դիվանագիտություն, -հետախուզություն և հակահետախուզություն, -գիտություն, -կրթություն, -սփյուռքյան կառույցների ձևավորման խթանում -հայրենադարձություն:
Բնականաբար, դա պետք է լիներ ամենաինտելեկտուալ կառույցներից մեկը և յուրաքանչյուր ռեգիոնի յուրահատկությունից ելնելով՝ համապատասխան գործունեություն ծավալեր: Նման կառույցներն ունենում են հատուկ արտոնություններ և գործունեություն ծավալելու համար հատուկ լիազորություններ, և պետք է ուղղակիորեն ենթարկվեն երկրի ղեկավարին:
Որպեսզի պարզ լինի, թե ինչ հնարավորություններ ունեցող կառույց էր կարող այն լինել, պետք է թեթևակի ուսումնասիրել Իսրայելի համարժեք կառույցը` Լիշկար -խա-Կեշիրը` NATIV-ը: NATIV-ը ստեղծվել է 1952-ին և ֆունդամենտալ դեր է կատարել Իսրայելի կյանքում Սովետական Միությունյան և Արևելյան Եվրոպայի երկրներում հրեաների ինքնագիտակցության բարձրացման (իսկ երբեմն ձևավորել ոչնչից) ու միլիոնավոր հրեաների ներգաղթի կազմակերպման գործում: Ներգաղթի միջոցով, ըստ որոշ իսրայելական փորձագետների կարծիքի, Իսրայելը դեմոգրաֆիական և ինտելեկտուալ առումով փրկվեց ոչնչացումից և կարողացավ դիմագրավել արաբներին:
Սփյուռքի նախարարությունը կույր աղիքի է վերածվել
Սփյուռքի նախարարությունը կարող էր լինել Հայաստանի ամենակարևոր կառույցներից մեկը, իր նշանակությամբ համարժեք Պաշտպանության նախարարությանը, սակայն այն այժմ կույր աղիքի է վերածվել:
Սփյուռքի նախարարության գործունեության հնարավոր ոլորտները պետք է լինեին.
-Հայաստանի կերպարի քարոզչություն սփյուռքի հայերի և արտասահմանցիների շրջանում,
-ներդրումների կազմակերպում,
-դիվանագիտություն,
-հետախուզություն և հակահետախուզություն,
-գիտություն,
-կրթություն,
-սփյուռքյան կառույցների ձևավորման խթանում
-հայրենադարձություն:
Բնականաբար, դա պետք է լիներ ամենաինտելեկտուալ կառույցներից մեկը և յուրաքանչյուր ռեգիոնի յուրահատկությունից ելնելով՝ համապատասխան գործունեություն ծավալեր: Նման կառույցներն ունենում են հատուկ արտոնություններ և գործունեություն ծավալելու համար հատուկ լիազորություններ, և պետք է ուղղակիորեն ենթարկվեն երկրի ղեկավարին:
Որպեսզի պարզ լինի, թե ինչ հնարավորություններ ունեցող կառույց էր կարող այն լինել, պետք է թեթևակի ուսումնասիրել Իսրայելի համարժեք կառույցը` Լիշկար -խա-Կեշիրը` NATIV-ը:
NATIV-ը ստեղծվել է 1952-ին և ֆունդամենտալ դեր է կատարել Իսրայելի կյանքում Սովետական Միությունյան և Արևելյան Եվրոպայի երկրներում հրեաների ինքնագիտակցության բարձրացման (իսկ երբեմն ձևավորել ոչնչից) ու միլիոնավոր հրեաների ներգաղթի կազմակերպման գործում: Ներգաղթի միջոցով, ըստ որոշ իսրայելական փորձագետների կարծիքի, Իսրայելը դեմոգրաֆիական և ինտելեկտուալ առումով փրկվեց ոչնչացումից և կարողացավ դիմագրավել արաբներին:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից