Աշխարհ

15.07.2017 12:08


Քըլըչդարօղլուն չի մասնակցելու Թուրքիայի հեղաշրջման փորձի տարելիցի արարողություններին

Քըլըչդարօղլուն չի մասնակցելու Թուրքիայի հեղաշրջման փորձի տարելիցի արարողություններին

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն չի մասնակցելու այս գիշեր՝ հուլիսի 15-ի Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձի տարելիցին նվիրված արարողությանը:

Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ այդ մասին հայտարարել է CHP-ի փոխնախագահ Վելի Աղբաբան:

Նշվում է նաև, որ վերոնշյալ արարողության չի մասնակցելու նաև Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) խոսնակ Օսման Բայդեմիրը:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ է կատարվել, որը, սակայն, հուլիսի 16-ի դրությամբ արդեն լիովին ճնշվել էր: Օդուժի կիրառմամբ իրագործված հեղաշրջման փորձի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, եղել է 248 զոհ և 2.196 վիրավոր: Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում զանգվածային ձերբակալություններ են տեղի ունենում:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը