Աշխարհ

14.07.2017 17:10


Տաջիկստանն արգելել է Արցախից ապրանքների ներմուծումը և վաճառքը

Տաջիկստանն արգելել է Արցախից ապրանքների ներմուծումը և վաճառքը

Ադրբեջանն ու Տաջիկստանը պայմանավորվել են արգելել Տաջիկստանի տարածք Արցախում արտադրված ապրանքների ներմուծումն ու վաճառքը: Այս մասին հայտնում է «Ռուսարմինֆո»-ն։

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Բաքվում անցկացված Ադրբեջանա-տաջիկական միջկառավարական առևտրատնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում:

Տաջիկական ընկերություններին էլ կարգելվի նաև Արցախում ծավալել որևէ տնտեսական գործունեություն:

2017թ․ փետրվարին նմանօրինակ փաստաթուղթ Ադրբեջանը ստորագրել էր Ուկրաինայի հետ ևս:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը