Աշխարհ

14.07.2017 20:30


Արտահանումը Վրաստանում աճում է

Արտահանումը Վրաստանում աճում է

Առևտրային գործընկերների տնտեսական իրավիճակի բարելավումը ազդել է Վրաստանում արտահանման աճի վրա, լրագրողներին հաղորդել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Նինո Ջավախաձեն, գնահատելով 2017թ. առաջին կիսամյակում արտաքին առևտրի դինամիկան:

«Ընդհանուր առմամբ արտահանման աճ նկատվում է 2016թ.-ի սեպտեմբերից: Կամաց-կամաց բարելավվում է մեր առևտրային գործընկերների տնտեսական իրավիճակը, արդյունքում մեր արտահանումը աճում է: Միայն 2017թ.-ի հունիսին արտահանումն աճել է 46.6%-ով, իսկ վեց ամսվա ընթացքում միջին աճը կազմել է 31.8%»,-հաղորդել է Ջավախաձեն:

Ըստ նրա, աճ արձանագրվել է պղնձի հանքաքարի և խտանյութի, ֆեռոհամահալվածքների, գինու և հանքային և քաղցրահամ ջրերի արտահանման մեջ:

Ըստ նախնական տվյալների, 2017թ. հունվար-հունիսին արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճել է 31,8%-ով և կազմել է ավելի քան 1.2 մլրդ դոլար, իսկ ներմուծումը` 8.6%-ով և կազմել է շուրջ $ 3.6 մլրդ դոլար:

Արդյունքում, արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը բարելավվել է 17.6 մլն դոլարով: Առևտրի հաշվեկշռի բարելավման միտումը նկատվում է 2017թ. ապրիլին:

«Արտաքին գործոնների բարելավումը ազդել է մյուս բոլոր ոլորտներին նույնպես: Այդ թվում, Վրաստան այցելող այցելուների թիվն աճել է 13.4%-ով, իսկ 2017թ.-ի հունվար-հունիս ամիսներին զբոսաշրջության եկամուտները` 26.2%-ով: Հունվար-մայիսին երկրում ստացված գումարային փոխանցումները աճել են` 20.3%-ով»,-ասել է փոխնախարարը:

Այս տարվա հունիսին, արտահանումն աճել է 46.6%-ով, իսկ ներմուծումը նվազել 0.5%-ով, արդյունքում առևտրային հաշվեկշիռը բարելավվել է 81.7 մլն դոլարով: Երկրի խոշորագույն արտահանման խմբերից զգալիորեն ավելացել է պղնձի հանքաքարի և խտանյութի, (117%), ֆեռոհամաձուլվածքների (237%), բնական գինիներ (72%) և հանքային ու քաղցրահամ ջրերի (16%) արտահանումը:

«Վրաստանի կառավարությունն ակտիվորեն աշխատում է արտահանման դիվերսիֆիկացման (բազմազանության) հնարավորությունների աճի վրա: Ազատ առևտրի համաձայնագրերի հաջողությամբ ավարտված և ընթացող բանակցությունները, որոնք կնպաստեն շուկաներում վրացական արտադրանքի ընդլայնմանը, կստեղծեն լրացուցիչ արտահանման աճի հնարավորություն, որն իր հերթին կնպաստի տնտեսական աճին»,-նշել է Ջավախաձեն:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը