Աշխարհ

14.07.2017 14:06


Թուրքիան ու Ռուսաստանը վերջնական պայմանավորվածության են հասել S-400 համակարգերի հարցով

Թուրքիան ու Ռուսաստանը վերջնական պայմանավորվածության են հասել S-400 համակարգերի հարցով

Ռուսաստանն ու Թուրքիան մեկ տարի շարունակվող բանակցություններից հետո վերջնական պայմանավորվածության են հասել S-400 հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի առուվաճառքի հարցում:

Ըստ թուրքական «NTV» լրատվական ծառայության՝ համակարգերի գնման վերաբերյալ պայմանագիրն ուժի մեջ կմտնի հուլիսի 14-ի երեկոյան Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշիքի կողմից ստորագրվելուց հետո:

Պայմանագրի համաձայն՝ Թուրքիան Ռուսաստանից կգնի 4 հատ S-400 համակարգ, որոնցից առաջին 2-ը այդ երկրին կտրամադրվի 2019 թվականին: Մյուս 2-ը Թուրքիան և Ռուսաստանը կարտադրեն համատեղ:

Նշվում է, որ 2.5 մլրդ դոլար արժեցող պայմանագրի համաձայն՝ ՀՕՊ համակարգերը Թուրքիայի օդային սահմանները կպաշտպանեն բալիստիկ հրթիռների, ինքնաթիռների ու անօդաչու թռչող սարքերի հարձակումներից:

ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիան ռուսական արտադրության S-400-ները չի կարողանա ինտեգրել դաշինքի հակաօդային պաշտպանության համակարգերին: Դրանք կաշխատեն ՆԱՏՕ-ի ընդհանուր համակարգից անկախ:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը