Հարավային Օսիայում ամանորյա տոներից հետո շրջանառությունից կհանվի վրացական դրամը՝ լարին։ Այս մասին հաղորդում է հանրապետության պետական կոմիտեի տեղեկատվության, կապի և զանգվածային հաղորդակցության կայքը։
Լարիի շրջանառության դադարեցման մասին որոշումն ընդունվել է Հարավային Օսիայի Լենինգրադյան շրջանի կառավարության կողմից, որտեղ մինչ այժմ շրջանառության մեջ էին նաև ռուսական ռուբլին և վրացական լարին։ Հանրապետության այլ տարածքներում պաշտոնական դրամ է համարվում ռուբլին։
Ինչպես նշվում է կոմիտեի հաղորդագրության մեջ, լարին շրջանառությունից կհանվի 2011թ. հունվարի 10-ից։ Վրացական լարին կարելի է փոխանակել Վրաստանի տարածքում։
Հիշեցնենք, որ Հարավային Օսիայի Լենինգրադյան շրջանը մինչ 2008թ. վերահսկվում էր Վրաստանի կողմից։ 2008թ. օգոստոսի զինված բախումներից հետո, որոնց միացավ նաև Ռուսաստանը, շրջանն անցավ հարավօսական իշխանությունների ձեռքը։
Հարավային Օսիայում կարգելվի վրացական դրամը