Պերուի դատարանը երկրի նախկին նախագահին և նրա տիկնոջը ձերբակալելու իրավունք է տվել
Պերուիդատարանը իրավունք է տվել ձերբակալել այդ երկրինախկին նախագահին և նրա տիկնոջը։ Նախնական կալանքի ժամկետը 18 ամիս է։
Օլյանտա Ումալան և Նադին Էրեդիանմեղադրվում են փողերի լվացման և հանցավոր խումբ ստեղծելու մեջ։ Այս մասին հայտնում է Россия 24-ը։
Ամուսինները մտադիր են բողոքարկել այդ որոշումը։ Պետության նախկին ղեկավարի փաստաբանը հայտարարել է, որ Ումալան և Էրեդիան պատրաստ են համագործակցել իրավապահ մարմինների հետ և հետաքննությունից թաքնվելու մտադրություն չունեն։
Իրենց առաջադրված բոլոր մեղադրանքները նրանք չեն ընդունում։ Սակայն, եթե նրանց մեղքն ապացուցվի, ապա կարող են դատապարտվել 8-15 տարվա ազատազրկման։
Պերուի դատարանը երկրի նախկին նախագահին և նրա տիկնոջը ձերբակալելու իրավունք է տվել
Պերուի դատարանը իրավունք է տվել ձերբակալել այդ երկրի նախկին նախագահին և նրա տիկնոջը։ Նախնական կալանքի ժամկետը 18 ամիս է։
Օլյանտա Ումալան և Նադին Էրեդիան մեղադրվում են փողերի լվացման և հանցավոր խումբ ստեղծելու մեջ։ Այս մասին հայտնում է Россия 24-ը։

7or.am