Լրահոս

14.07.2017 10:07


Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին․ վարորդը վնասվածքներ է ստացել

Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին․ վարորդը վնասվածքներ է ստացել

Հուլիսի 14-ին, ժամը 05:59-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցել է ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 49-րդ կմ-ին SUBARU 08 OUTBACK մակնիշի 33 OD 973 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1965 թ. ծնված Ա. Ա.) բախվել է բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով Ա. Ա.-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը