Ստեղծվել է առաջին պատվաստանյութը, որը թմրամոլներին ազատում է կախվածությունից
Ամերիկացի գիտնականները Վեյլ Քորնել բժշկական քոլեջի բժիշկ Ռոնալդ Քրիստալի գլխավորությամբ մշակել են պատվաստանյութ, որը կարող է թմրամոլներին օգնել հաղթահարելու վտանգավոր կախվածությունը։ Հետազոտողներին հաջողվել է փորձամկների մեջ կոկաինի դեմ տևական իմունիտետ առաջացնել ընդամենը մեկ պատվաստումով։ Պատվաստանյութը բաղկացած է մրսածության սովորական մանրէից և կոկաին հիշեցնող մասնիկից։
Արդյունավետության գաղտնիքն այն է, որ պատվաստանյութն օրգանիզմում հարուցում է իմունային պատասխան՝ անմիջապես արձագանքելով կոկաինի մասնիկներին, նախքան թմրանյութը կհասնի ուղեղին։ Դա օգնում է կանխել գերգրգռվածության առաջացումը։ Այսպիսով, հակամարմինները կլանում են կոկաինի մասնիկները, և օրգանիզմը կոկաինն ընկալում է որպես մարմին թափանցող վնասակար մանրէ։ Այդ ազդեցությունը տևում է առնվազն 13 շաբաթ։ Դա այս տեսակի առաջին պատվաստանյութն է, որը հաճախակի պատվաստում չի պահանջում։ Այս մասին հաղորդում է «medkarta.com»-ը։