Թուրքիայի «Vatan» կուսակցության ղեկավար, Հայոց ցեղասպանությունը ժխտմամբ և հակահայ գործունեությամբ հայտնի Դողու Փերինչեքն իր «Twitter»-ի էջում կոչ է արել Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրաժարական տալ:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ նրան զայրացրել են Թուրքիայի նախագահականի կողմից հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի տարելիցի կապակցությամբ պատրաստած պաստառները:
Ըստ Փերինչեքի` դրանց վրա առկա գրությունները նվաստացուցիչ են թուրքական բանակի համար:
«Եթե թուրքական բանակն ու ոստիկանությունը չլինեն, Թուրքիան ինչպե՞ս է լինելու: Թուրք զինվորին խեղճ կերպարի մեջ ներկայանել փորձող նախագահը այդ ի՞նչ զինված ուժերով է Թուրքիան ղեկավարելու: Եթե Էրդողանը հրաժարական չտա, ապա ժողովորդը գալիք ընտրություններին նրան ներքև կնետի»,- գրառել է Փերինչեքը:
Փերինչեքը պահանջում է Էրդողանի հրաժարականը

Աղբյուրը` Ermenihaber.am