Էյֆելյան աշտարակը փակել են Թրամփի և Մակրոնի ընթրելու համար
Հուլիսի 13-ին երկօրյա աշխատանքային այցով Փարիզ է ժամանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այնտեղ նա կմասնակցի զինվորական շքերթին, կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԶԼՄ ներկայացուցիչների հետ։
ТАСС-ը հայտնում է, որ երկու երկրների նախագահներն ընթրելու են Էյֆելյան աշտարակի երկրորդ հարկում տեղակայված Jules Verne ռեստորանում։ Ընթրիքը պատրաստելու է հայտնի խոհարար Ալեն Դյուկասը, ով ընդգրկված է Forbes-ի հարյուր ամենաազդեցիկ մարդկանց ցանկում։
Էյֆելյան աշտարակը սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է, որ այդ հույժ կարևոր իրադարձության կապակցությամբ, բացառության կարգով, ժամանակավորապես փակվելու է։
Ֆրանսիական մամուլը հայտնում է, որ ամերիկյան կողմին ռեստորանների բավականին մեծ ցանկ է ներկայացվել, որտեղ կարող էր կայանալ ընթրիքը, սակայն Վաշինգտոնն ընտրել է հենց Էյֆելյան աշտարակի ռեստորանը։

7or.am