Լրահոս

13.07.2017 13:17


Սամվել Բաբայանի գործով մեղադրական եզրակացությունը մոտ օրերս կկազմվի

Սամվել Բաբայանի գործով մեղադրական եզրակացությունը մոտ օրերս կկազմվի

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով դատական առաջին նիստի օրը շուտով կարող է հայտնի դառնալ։ «7օր»-ի հետ զրույցում նրա փաստաբան Ավետիս Քալաշյանը մասնավորապես տեղեկացրել է․

-Գործին ծանոթանալու համար պահանջված ժամկետը լրացել է։ Հիմա մեղադրական եզրակացությունը պետք է կազմեն, ուղարկեն, որ դատախազը հաստատի։ Դրանից հետո դատախազը գործը կուղարկի դատարան։ Հնարավոր է՝ այսօր կամ վաղն արդեն մեղադրական եզարկացությունն ուղարկեն։

Ավետիս Քալաշյանը գործի նյութերին ծանոթանալու համար 15 աշխատանքային օր էր պահանջել։ Սակայն, մեր հարցին, թե ինչ նոր հանգամանքներ է պարզել, փաստաբանը նպատակահարմար չգտավ մանրամասնել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սամվել Բաբայանի մեղադրանքը փոխվել էր։ Բաբայանն իրեն մեղավոր չի ճանաչում և գտնում է, որ բոլորն անհիմն առաջադրված մեղադրանքներ են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը