Քաղաքական

13.07.2017 13:03


Սերգեյ Կյուրեղյանը մեքենայից իջնելու ժամանակ ճակատին վնասվածք է ստացել

Սերգեյ Կյուրեղյանը մեքենայից իջնելու ժամանակ ճակատին վնասվածք է ստացել

«Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստի ժամանակ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնել է, որ դատարանի շենք բերվելիս ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանը մեքենայից իջնելու ժամանակ ճակատին վնասվածք է ստացել։

Դեպքի կապակցությամբ կազմվել է զեկուցագիր և արձանագրություն։ Դրանից հետո նիստերի դահլիճ է բերվել Սերգեյ Կյուրեղյանը, ով հայտարարել է, որ իր նկատմամբ որևէ բռնություն չի կիրառվել։

Այնուհետև նա կրկին հեռացվել է նիստերի դահլիճից, որովհետև նրա նկատմամբ 6-ժամյա դատական սանկցիա էր կիրառվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը