Լրահոս

22.01.2010 13:51

Արդեն ՀՀԿ–ականնե՞րն են խոսում Էդվարդ Նալբանդյանի ոչ ճիշտ քայլերի մասին

Արդեն ՀՀԿ–ականնե՞րն են խոսում Էդվարդ Նալբանդյանի ոչ ճիշտ քայլերի մասին

Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը հայտարարել է, որ ճիշտ կլիներ, եթե ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ոչ թե զանգահարեր Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին, այլ գրավոր պատասխաներ, որ ՀՀ սահմանադրական դարատանի կայացրած որոշման վերաբերյալ այդ երկրի արտգործնախարարության հայտարարությունը տարակուսանք է առաջացնում։

-Այդ զրույցն ավելի ճիշտ կլիներ գրավոր արվեր, ոչ թե հեռախոսով։ Եթե արվել է գրավոր հայտարարություն, ապա մեր կողմից նույնպես պետք է լիներ գավոր պատասխան։ Ընդհանրապես հեռախոսազրույցն իրենից, չեմ ասում, թե առանձնապես ինչ-որ բան է ներկայացնում,- պնդել է ՀՀԿ պատգամավորը։

Նույն ակումբում հյուրընկալված ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն էլ այս կապակցությամբ ասել է.

-Արտաքին գործերի նախարարությունը, որ մասնակցել է այս բանակցություններին, ի սկզբանե սխալ սխալի հետևից է կատարել։

Բանախոսները նաև չեն ցանկացել մեկնաբանել մեկ օր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ Հայ ազգային կոնգրեսի անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հնչեցրած այն խոսքերը, թե Է. Նալբանդյանի և Ա. Դավութօղլուի հեռախոսազրույցը 2 աքլորի խոսակցության է նման։

-Ես ընդհանրապես չեմ ուզում անդրադառնալ Ալեքսանդր Արզումանյանի և ՀԱԿ-ի պահվածքին ա՛յս հարցերում, որովհետև ակնհայտ է դառնում, որ իրենց համար ազգային շահ այս հարցում չկա,- պատասխանել է Ա. Մինասյանը։

Գ. Մելիքյանն էլ ասել է հետևյալը.

-Ես նույնպես հակված չեմ պատասխանել, որովհետև դա իրենից արժեք չի ներկայացնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։