Քուրդ քաղաքական գործիչ. Թուրքիան ռազմաբազաներ է ստեղծում սիրիական Աֆրիի մոտակայքում
Սիրիայի քրդական ուժերին մոտ կանգնած «Դեմոկրատական Սիրիայի խորհրդարան» կազմակերպության ղեկավար Ռեզան Հիդդոն հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայի Աֆրին շրջանի մոտակայքում հիմնում է մի քանի ռազմաբազաներ:
Աֆրինը այժմ գտնվում է Սիրիայի քրդերի վերոհսկողության տակ:
Ըստ «Sputniknews» լրատվամիջոցի թուրքական ծառայության` Հիդդոն, խոսելով Թուրքիայի կողմից Աֆրին շրջանում տեղի քրդական ուժերի դեմ իրականացվելիք ռազմական գործողության մասին, ասել է.
«Մեր տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան Աֆրինին մոտ գտնվող Մարե, Ազեզ, Թել Ջիբրին շրջաններում ռազմաբազաներ է հիմնել: Այդտեղ տեղակայվել են ռազմական մեքենաներ, հաուբիցներ, ծանր զենքեր»:
Քուրդ գործչի խոսքերով Թուրքիան զինվորներ է ուղարկել նաև Սիրիայի Էզզա, Սելման, Էթմա և Իդլիբ շրջաններ: Նա հիշեցրել է, որ ավելի վաղ էլ Թուրքիան նմանատիպ ռազմաբազաներ էր ստեղծել սիրիական Ջերաբլուս, Սորան և Աքթարին շրջաններում, 7 ավելացրել, որ գնալով Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում մեծանում է:

Աղբյուրը` Ermenihaber.am