Աշխարհ

13.07.2017 09:58


Դեմոկրատները Թրամփի պաշտոնանկության նախաձեռնություն են սկսել․ Սպիտակ տունը դա ծիծաղելի է համարում

Դեմոկրատները Թրամփի պաշտոնանկության նախաձեռնություն են սկսել․ Սպիտակ տունը դա ծիծաղելի է համարում

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսականներ Բրեդ Շերմանն ու Էլ Գրինը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության նախաձեռնություն են սկսել նախագահական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտության հետաքննությանը խոչընդոտելու համար։

Կոնգրեսականները կարծում են, որ նախագահի նախին թեկնածու Հիլարի Քլինթոնի դեմ կոմպրոմատ ձեռք բերելու համար Թրամփ կրտսերի փորձն ապացուցում է, որ Թրամփի նախընտրական շտաբն աջակցություն է ստացել Ռուսաստանից։

Նրանք նաև նշել են, որ անգամ հանրապետականներն են ապշած Թրամփի ոչ արհեստավարժ մոտեցումից։

ԱՄՆ նախագահի պաշտոնանկության մասին այս առաջարկությունը Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսն անվանել է՝ վատ առումով քաղաքական խաղ։

«Կարծում եմ, դա միանգամայն ծիծաղելի է»,-ճեպազրույցի ժամանակ հավելել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը