2007-ին Ալ․Արզումանյանը «Ցախավելների հեղափոխություն» էր անում
2007-ին Ալեքսանդր Արզումանյանը «Ցախավելների հեղափոխություն» էր անում: 2008-ին-ին՝ «Համաժողովրդական շարժման» կամ «Երգի ու պարի հեղափոխության» առանցքային դեմքերից էր (մինչ այդ՝ ՀՀ Նախագահի թեկնածու Լ.Տեր- Պետրոսյանի նախընտրական շտաբի պետը): Հետո էլ «Յոթի գործով» Սասուն Միքայելյանի և մյուսների հետ համարվում էր քաղբանտարկյալ ու դատական նիստերի ժամանակ արհամարհում էր դատարանին և ոտքի չէր կանգնում: Ինչևէ, յոթ տարվա ազատազրկման դատապարտված «քաղբանտարկյալները» (Ալիկ, Նիկոլ, Սասուն և այլոք) Սերժ Սարգսյանի համաներմամբ շատ արագ բանտից դուրս եկան և հերթով պաշտոն ու մանդատ ստացան: Ս. Սարգսյանի հրամանագրով՝ Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Դանիայում Հայաստանի դեսպան: Դե, պատգամավոր Սասուն Միքայելյանն էլ 2018-ին միայն Սերժ Սարգսյանին է վարչապետի պաշտոնում տեսնում՝ վերջինիս համարելով իր մարտական ընկերը: «Ընդդիմադիր» ԵԼՔ-ի ու Նիկոլի մասին էլ չարժե ասել, թե այսօր ինչով են զբաղված /ՖԲ օգտատերերից ով չի ալարել, գրել է այդ մասին/:
Բայց, իհարկե, այս ամենում մեղավորը ես եմ, քանի որ ժամանակին եթե գեղամյանախոսրովներին, ալիկասասունանիկոլներին և այլ «ընդդիմադիր» պերսոնաժներին «չհեգնեի» ու « չջախջախեի»՝ այդ սուրբ ու անբիծ մարդիկ այսօր Սերժ Սարգսյանի գրկում չէին հայտնվի։
Ծը՛,ծը՛,ծը՛...Էնքան եմ «ջախջախել», որ նրանց սերն առ Սերժ Սարգսյան ավելի է ուժգնացել...
2007-ին Ալ․Արզումանյանը «Ցախավելների հեղափոխություն» էր անում
2007-ին Ալեքսանդր Արզումանյանը «Ցախավելների հեղափոխություն» էր անում:
2008-ին-ին՝ «Համաժողովրդական շարժման» կամ «Երգի ու պարի հեղափոխության» առանցքային դեմքերից էր (մինչ այդ՝ ՀՀ Նախագահի թեկնածու Լ.Տեր- Պետրոսյանի նախընտրական շտաբի պետը):
Հետո էլ «Յոթի գործով» Սասուն Միքայելյանի և մյուսների հետ համարվում էր քաղբանտարկյալ ու դատական նիստերի ժամանակ արհամարհում էր դատարանին և ոտքի չէր կանգնում:
Ինչևէ, յոթ տարվա ազատազրկման դատապարտված «քաղբանտարկյալները» (Ալիկ, Նիկոլ, Սասուն և այլոք) Սերժ Սարգսյանի համաներմամբ շատ արագ բանտից դուրս եկան և հերթով պաշտոն ու մանդատ ստացան:
Ս. Սարգսյանի հրամանագրով՝ Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Դանիայում Հայաստանի դեսպան:
Դե, պատգամավոր Սասուն Միքայելյանն էլ 2018-ին միայն Սերժ Սարգսյանին է վարչապետի պաշտոնում տեսնում՝ վերջինիս համարելով իր մարտական ընկերը:
«Ընդդիմադիր» ԵԼՔ-ի ու Նիկոլի մասին էլ չարժե ասել, թե այսօր ինչով են զբաղված /ՖԲ օգտատերերից ով չի ալարել, գրել է այդ մասին/:
Բայց, իհարկե, այս ամենում մեղավորը ես եմ, քանի որ ժամանակին եթե գեղամյանախոսրովներին, ալիկասասունանիկոլներին և այլ «ընդդիմադիր» պերսոնաժներին «չհեգնեի» ու « չջախջախեի»՝ այդ սուրբ ու անբիծ մարդիկ այսօր Սերժ Սարգսյանի գրկում չէին հայտնվի։
Ծը՛,ծը՛,ծը՛...Էնքան եմ «ջախջախել», որ նրանց սերն առ Սերժ Սարգսյան ավելի է ուժգնացել...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից