Աշխարհ

12.07.2017 15:52


Հյուրանոցի աշխատակցի վրա լողավազանում կոկորդիլոս է հարձակվել

Հյուրանոցի աշխատակցի վրա լողավազանում կոկորդիլոս է հարձակվել

Մեքսիկայում կոկորդիլոսը մտել է հյուրանոցի տարածք և հարձակվել աշխատակցի վրա, ով աշխատանքային օրվա ավարտին որոշել էլ հանգստանալ լողավազանում։

23-ամյա երիտասարդը մտել է ջուրը՝ չնկատելով այնտեղ գտնվող կենդանուն։ Այս մասին հայտնում է El Universo-ն։

Կոկորդիլոսը հասցրել է կծել նրա վիզը և ձեռքերը՝ առնվազն հինգ անգամ։

Աղմուկի ձայները լսելով՝ վրա են հասել երիտասարդի գործընկերները և փայտերի ու քարերի միջոցով կարողացել են հեռացնել կոկորդիլոսին։

Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը