Աշխարհ

12.07.2017 13:53


Վրաստանում հունիսին գրանցվել է զբոսաշրջիկների թվի ռեկորդային աճ

Վրաստանում հունիսին գրանցվել է զբոսաշրջիկների թվի ռեկորդային աճ

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հունիսին գրանցել է զբոսաշրջիկների թվի ռեկորդային աճ:

Ինչպես տեղեկացնում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը, Եվրոպայից ժամանած զբոսաշրջիկների թիվը 2017 թ.-ի առաջին կիսամյակում կազմել է` 127 604 մարդ, ինչը 23,8%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշն էր: Եվրոպայի զբոսաշրջիկները զբաղեցնում են հինգերորդ հորիզոնականը երկրների ցանկում, որոնց քաղաքացիները ամենից շատ այցելում են Վրաստան: 5 ամենաշատ Վրաստան այցելած երկրների զբոսաշրջիկների թիվը հետևյալն է.

Ադրբեջանից` 737 549 մարդ, ինչը 7.5%-ով ավելի է համեմատած նախորդ տարվա հետ: Երկրորդ տեղում Հայաստանն է` 642 661 մարդ, Հայաստանից զբոսաշրջիկների թիվը ավելացել է 16.3%-ով: Երրորդ տեղում Թուրքիան է՝ 531 93 այցելություն, ինչը 15.7%-ով ավելի քիչ է: Իսկ չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղից զբոսաշրջիկների թիվը կազմում է 507 69 մարդ, ինչը 27,7%-ով ավելի է:

Ընդամենը կես տարվա ընթացքում Վրաստան այցելել են 2 996 170 անգամ, որն աճել է 13,4%-ով, որից 1 309 982 զբոսաշրջիկներ են, որոնց թիվը աճել է 43%-ով: 2017 թ.-ի հունիսին Վրաստան այցելել են 666 493 անգամ (28,5%) նրանցից, որպես զբոսաշրջիկ են Վրաստան այցելել 328 314 մարդ, ինչը 43%-ով ավելին է, քան անցյալ տարի:

Մանրամասները՝ jnews.ge-ում։

Այս խորագրի վերջին նյութերը