Թուրքիայի բանակից գյուլենականության մեղադրանքով հեռացվել է 7.655 զինվորական
Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձից հետո մինչ այժմ գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեղադրանքով երկրի զինված ուժերի համակարգից հեռացվել է 7.655 հոգի:
Ըստ թուրքական «Sabah» թերթի կայքի՝ նրանցից 150-ը գեներալներ և ծովակալներ են, 4,287-ը՝ սպաներ: Եվս 786 հոգուն ժամանակավորապես հեռացրել են զբաղեցրած պաշտոններից:
Թուրքական աղբյուրը, հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին, նշում է, որ համակարգից հեռացված զինվորականները հիմնականում ծառայում էին ցամաքային, ռազմածովային և օդային ուժերում:
Վերոնշյալ հեռացված 7.655 հոգուց 4801-ը ծառայում էին ցամաքային ուժերում, որոնցից 87-ը՝ գեներալ: Ռազմածովային ուժերից հեռացվել է 1.102 հոգի, որից 31-ը՝ ծովակալ: Իսկ Թուրքիայի ռազմաօդային ուժերից 1.752 հոգի, որից 32-ը՝ գեներալ:

Աղբյուրը` Ermenihaber.am