Լրահոս

20.12.2010 15:39


Կառավարությունում նոր պաշտոնանկություններ հնարավո՞ր են

Կառավարությունում նոր պաշտոնանկություններ հնարավո՞ր են

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե նոր պաշտոնանկություններ հնարավո՞ր են՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը մեջբերել է ՀՀ նախագահի' ՀՀԿ 20-ամյակին նվիրված ելույթը՝ ընդգծելով, որ խնդիրը նոր պաշտոնյաների հեռացումների մասին հայտարարելը չէ, այլ երկրի ղեկավարի ներկայացրած այն փիլիսոփայությունը, թե որևէ անբարեխիղճ պաշտոնյա չի կարող տեղ ունենալ երկրի կառավարման համակարգում:

Հարցին, թե նման մոտեցմամբ շարժվելու դեպքում կառավարման համակարգից արդյոք շատե՞րը չեն հեռացվի, Էդուարդ Շարմազանովը պատասխանել է՝ ոչ։

-Կարծում եմ, որ մեր կառավարման համակարգում կան շատ պարկեշտ պաշտոնյաներ,-ընդգծել  է նա:

Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի՝ այդ պաշտոնյաների շնորհիվ է, որ Հայաստանը տարիների ընթացքում առաջընթաց է արձանագրել:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը