Պավլիկ Մանուկյանը պահանջել է դատարան բերել «Միայնակ գայլին»
«Սասնա ծռերի» գործով դատական նիստը, որն այսօր ընդմիջվել էրամբաստանյալ Սեդրակ Նազարյանի ինքնազգացողության վատանալու պատճառով, վերսկսվել է: Դատարանի դահլիճ չեն բերվել ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը, և Գագիկ Եղիազարյանը:
Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը դատարանում հայտարարել է, որ իր պաշտպանյալը նախորդ նիստին խոշտանգումների և ծեծի է ենթարկվել փոխգնդապետ Ղազարյանի կողմից։
Ամբաստանյալներ Սեդրակ Նազարյանի և Էդգար Գրիգորյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ ընդգծել է, որ փոխգնդապետ Ղազարյանը գտնվում է դատարանի դահլիճում․ նա կասկածյալի կարգավիճակ ունի և իրավունք չունի շփվել տուժողի հետ, ու պետք է բացառել նրա ներկայությունը դատական նիստերի դահլիճում:
Իսկ ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը պահանջել է դատարան բերել Արայիկ Խանդոյանին։
«Քո արդարադատության հիմնարկում է էս ամենը եղել, փոխգնդապետ Ղազարյանն էլ որ գնա, նրան նույն ձևի փոխարինող է գալու: Ես պահանջում եմ իմ ընկերոջը, որովհետև խոշտանգվելուց հետո նրան չեմ տեսել»,-դիմելով դատավորին՝ ասել է Պավլիկ Մանուկյանը:
«Մանուկյան, երբ Ձեզ ձայն տամ, այդ ժամանակ կխոսեք»,-հակադարձել է դատավորը, ինչին Պավլիկ Մանուկյանն արձագանքել է․ «Իմ անունը Պավլիկ ա, ապարանցի Պավլիկ ա»:
Պավլիկ Մանուկյանը պահանջել է դատարան բերել «Միայնակ գայլին»
«Սասնա ծռերի» գործով դատական նիստը, որն այսօր ընդմիջվել էր ամբաստանյալ Սեդրակ Նազարյանի ինքնազգացողության վատանալու պատճառով, վերսկսվել է: Դատարանի դահլիճ չեն բերվել ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը, և Գագիկ Եղիազարյանը:
Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը դատարանում հայտարարել է, որ իր պաշտպանյալը նախորդ նիստին խոշտանգումների և ծեծի է ենթարկվել փոխգնդապետ Ղազարյանի կողմից։
Ամբաստանյալներ Սեդրակ Նազարյանի և Էդգար Գրիգորյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ ընդգծել է, որ փոխգնդապետ Ղազարյանը գտնվում է դատարանի դահլիճում․ նա կասկածյալի կարգավիճակ ունի և իրավունք չունի շփվել տուժողի հետ, ու պետք է բացառել նրա ներկայությունը դատական նիստերի դահլիճում:
Իսկ ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը պահանջել է դատարան բերել Արայիկ Խանդոյանին։
«Քո արդարադատության հիմնարկում է էս ամենը եղել, փոխգնդապետ Ղազարյանն էլ որ գնա, նրան նույն ձևի փոխարինող է գալու: Ես պահանջում եմ իմ ընկերոջը, որովհետև խոշտանգվելուց հետո նրան չեմ տեսել»,-դիմելով դատավորին՝ ասել է Պավլիկ Մանուկյանը:
«Մանուկյան, երբ Ձեզ ձայն տամ, այդ ժամանակ կխոսեք»,-հակադարձել է դատավորը, ինչին Պավլիկ Մանուկյանն արձագանքել է․ «Իմ անունը Պավլիկ ա, ապարանցի Պավլիկ ա»:
Այժմ դատարանն ընդմիջում է հայտարարել:
7or.am