ՀՀ արտգործնա– խարարն ամփոփել է 2009 թ. արտաքին քաղաքականությունը
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ արտգործնախարարն ամփոփել է 2009 թ. արտաքին քաղաքականությունը։
«Ամփոփելով արտաքին քաղաքական տարին' նախ կցանկանայի նշել, որ Հայաստանն այսօր աշխարհին ներկայանում է որպես կանխատեսելի եւ հուսալի գործընկեր, որի մոտեցումներն ընկալվում ու գնահատվում են: Միջազգային կարեւոր դերակատարներն ու կենտրոնները հարգանքով են վերաբերվում մեր երկրին, որն իր քայլերով ապացուցել է իր վստահելիությունը' ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում: Այն, ինչ մենք ասում էինք անկախության ձեռքբերումից ի վեր, այսօր արձագանք է գտել միջազգային ասպարեզում, եւ մեր երկրին ու տարածաշրջանին առնչվող առանցքային հարցերի վերաբերյալ միջազգային հանրության կողմից արտահայտվում եւ դրսեւորվում են դիրքորոշումներ, որոնք հիմնականում համահունչ են մեր տեսակետներին:
2009 թվականին ՀՀ ԱԳՆ-ն շարունակել է իրականացնել Հանրապետության նախագահի կողմից նախանշված արտաքին քաղաքականության ուղեգիծը, ինչը բնորոշվել է նոր նախաձեռնություններով' աջակցություն ստանալով միջազգային հանրության կողմից:
Նախարարության աշխատանքներն ուղղված են եղել երկրի արտաքին անվտանգության ամրապնդմանը, պետության զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքորոշումների ներկայացմանը, արտերկրում Հանրապետության եւ նրա քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, միջազգային կազմակերպություններում եւ գործընթացներում ներգրավվածության խորացմանը:
Արցախյան հիմնախնդրի արդարացի, միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա կարգավորումը շարունակել է մնալ մեր արտաքին քաղաքականության առանցքային խնդիրը: Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահների միջեւ շարունակվել են ինտենսիվ բանակցությունները, տարվա ընթացքում կայացել է 9 հանդիպում: Դեկտեմբերի 1-2-ը Աթենքում կայացած ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի հայտարարության մեջ, որպես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման անբաժանելի սկզբունք, առաջին անգամ ամրագրվեց ազգերի ինքնորոշման սկզբունքը, բազմաթիվ միջազգային փաստաթղթերում առավել շեշտվեց ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի կարեւորությունը:
Տարվա ընթացքում քայլեր են ձեռնարկվել բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել զարգացման ու ամրապնդման ուղղությամբ եւ կարգավորելու հարաբերություններն այն երկրների հետ, որոնց հետ կան խնդիրներ:
Բազմաբովանդակ եւ լայնածավալ համագործակցություն է իրականացվել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ: Տեղի են ունեցել շուրջ մեկ տասնյակ հանդիպումներ երկու երկրների բարձրագույն ղեկավարների միջեւ: Երկուստեք քայլեր են ձեռնարկվել հարաբերությունների առավել խորացման եւ ամրապնդման, նոր ծրագրերի մշակման եւ իրականացման ուղղությամբ:
Ընդլայնվել եւ ամրապնդվել է Հայաստանի բարեկամական գործընկերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ: Ընթացել է ինտենսիվ եւ արդյունավետ քաղաքական երկխոսություն: Իրականացվել եւ նախանշվել են համագործակցության մի շարք ծրագրեր:
Շարունակվել է Եվրոպային մերձենալու արտաքին քաղաքական ուղեգիծը, եւ համագործակցության խորացումը' ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ Եվրոպական կառույցների շրջանակներում: Հայաստանը միացել է ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրին: Ընդլայնվել է Հայաստանի համագործակցությունը Եվրոպական մայրցամաքի մեր ավանդական գործընկերների հետ, նոր լիցք է հաղորդվել հարաբերություններին արեւելաեվրոպական պետությունների, բալթյան եւ սկանդինավյան երկրների հետ:
Դրական զարգացում է արձանագրել փոխշահավետ համագործակցությունը անմիջական հարեւաններ Իրանի եւ Վրաստանի հետ: Հիմքեր են դրվել այդ երկրների հետ կարեւորագույն նշանակություն ունեցող ծրագրերի իրագործման համար:
Առաջնորդվելով հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորման ՀՀ նախագահի նախաձեռնությամբ' ինտենսիվ բանակցություններ են վարվել թուրքական կողմի հետ: Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունները:
Տարվա ընթացքում նոր եւ ակտիվ քայլեր են ձեռնարկվել արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:
Ուշադրության կենտրոնում է եղել փոխշահավետ համագործակցության զարգացումը ասիական երկրների, մասնավորապես' Չինաստանի, Հնդկաստանի եւ Ճապոնիայի հետ:
Աշխատանքներ են տարվել լատինաամերիկյան, Հարավարեւելյան Ասիայի եւ աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:
Տարին նշանավորվեց նաեւ տարածաշրջանային երկու կարեւոր կառույցներում' Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի հաջողված նախագահությամբ:
ՀԱՊԿ-ում հայկական նախագահության ժամանակահատվածում առանցքային որոշումներ ընդունվեցին կազմակերպության գործունեության արդյունավետությունը որակապես նոր աստիճանի բարձրացնելու ուղղությամբ:
Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը նշանավորվեց կազմակերպության գործունեության առավել ակտիվացմամբ, կազմակերպվեց 50-ից ավել միջոցառում, ընդունվեցին համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող տասնյակ փաստաթղթեր:
Հայաստանն ակտիվորեն մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության եւ ԵՎՐԱԶԵՍ-ի գործունեությանը, եւ այդ կազմակերպությունների շրջանակներում տեղի ունեցող գործընթացներին:
Հետեւողականորեն իրականացվեց ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը, Հայաստանն ընդլայնեց իր մասնակցությունը միջազգային խաղաղապահ գործողություններին:
Շարունակվել է մասնակցությունը ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների գործունեությանը, ակտիվ ներգրավվածությունը ահաբեկչության եւ այլ մարտահրավերների դեմ միջազգային հանրության պայքարում:
Տարածաշրջանում կայունության, համագործակցության, անվտանգության ու խաղաղության հաստատումը հանդիսացել է արտաքին քաղաքականության առանցքային խնդիրներից մեկը: Հայաստանը ձգտել է իր նպաստը բերել կայուն եւ անվտանգ Հարավային Կովկասի կայացման գործում:
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու նպատակով առաջին պլան մղվեց տնտեսական բաղադրիչը, ճգնաժամի հետեւանքների հաղթահարման ուղղությամբ տնտեսական հարթության աշխատանքները, ինչպես առանձին երկրների հետ երկկողմ, այնպես էլ' միջազգային կառույցների եւ ֆինանսական ինստիտուտների հետ բազմակողմ դիվանագիտության հարթություններում: Տասնյակ երկրների հետ միջկառավարական առեւտրատնտեսական հանձնաժողովների աշխատանքների շարունակման արդյունքում ձեռք են բերվել տնտեսական հետագա համագործակցության ծավալման պայմանավորվածություններ, նախանշվել են նոր ծրագրեր:
Արտգործնախարարությունն իր աջակցություն է բերել Հայաստանի այլ պետական կառույցներին' արտաքին կապերի զարգացման գործում:
Տեղի են ունեցել բազմաթիվ փոխայցելություններ, քաղաքական խորհրդատվություններ, հանդիպումներ եւ միջոցառումներ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ, կնքվել են շուրջ 100 միջազգային պայմանագրեր, որոնք լավ հիմք կարող են հանդիսանալ երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների հետագա խորացման համար:
ՀՀ նախագահը կատարել է 22 օտարերկրյա այցելություն, Հայաստան են այցելել այլ երկրների 8 ղեկավար: ԱԺ նախագահը կատարել է 8 այցելություն, Հայաստան են այցելել երկու երկրի խորհրդարանի ղեկավար: Վարչապետն անցյալ տարվա ընթացքում կատարել է 8 այցելություն: ԱԳ նախարարը կատարել է 29 այցելություն, Երեւան են ժամանել 11 երկրների արտգործնախարարներ, 5 միջազգային կազմակերպության ղեկավար:
2009 թ. նշանավորվեց ԱԳՆ դիվանագիտական դպրոցի հիմնադրմամբ, որի առաքելությունն է դիվանագիտական ծառայության համար որակյալ կադրերի պատրաստումը:
Արտգործնախարարության կողմից կազմակերպվել են շուրջ հարյուր հարցազրույցներ աշխարհի առաջատար լրատվամիջոցներին, ելույթներ բազմաթիվ միջազգային համաժողովներում, քաղաքագիտական կենտրոններում: Հայաստանի վերաբերյալ հոդվածներ, հատուկ թողարկումներ եւ ներդիրներ են հրապարակվել աշխարհի հեղինակավոր պարբերականներում:
Երեւանում եւ արտասահմանյան ուղեւորությունների ընթացքում արտգործնախարարը մասնակցել է շուրջ 4 տասնյակ մամլո ասուլիսների, 20-ից ավելի հարցազրույց է տվել աշխարհի առաջատար լրատվամիջոցներին:
ԱԳ նախարարության համակարգում 2009 թ. շրջանառվել է ավելի քան 100.000 փաստաթուղթ: