Քաղաքական

12.07.2017 12:12


ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման արդյունքներով

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման արդյունքներով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման արդյունքներով, որում ասվում է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հուլիսի 11-ին հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի եւ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ՝ քննարկելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հետագա աշխատանքի ընթացքը:

Այս հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը:

Նախարարները համաձայնության են եկել փոխանցել իրենց նախագահներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկը՝ կազմակերպել բարձր մակարդակի հանդիպում այս տարվա ընթացքում: Համանախագահները առաջարկել են իրենց աջակցությունը կազմակերպչական աշխատանքներում:

Քննարկվել է նաեւ շփման գծում տիրող իրավիճակը:

Նախարարները եւ ԵԱՀԿ համանախագահները համաձայնության են եկել նորից հանդիպել սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի 72-րդ նստաշրջանի շրջանակներում»:

Այս խորագրի վերջին նյութերը