Բրիտանական ոստիկանությունը ահաբեկչություն կատարելու կասկածանքով այսօր առավոտյան Մեծ Բրիտանիայի երեք քաղաքներում 12 մարդու է ձերբակալել։ Ոստիկանության տեղեկություններով՝ ահաբեկիչները տարբեր վայրերում մի շարք պայթյուններ էին նախապատրաստել։ Այս մասին հաղորդում է «The Daily Telegraph»-ը։
Հինգ հոգի ձերբակալվել է Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում, չորսը՝ կենտրոնական Անգլիայի Սթոք քաղաքում և երեքը՝ Լոնդոնում։ Ներկայումս ոստիկանությունից նրանց տներում խուզարկություն են անցկացվում։
Բոլոր ձերբակալվածները կալանքի տակ են պահվում Մեծ Բրիտանիայի տարածքում ահաբեկչության կազմակերպելու, նախապատրաստելու և դրդելու կասկածանքով։
Կասկածյալները 17-28 տարեկան են։ Նրանց անունները, ազգությունը և դավանանքը դեռ չեն հրապարակվում։ Սակայն նշվում է, որ ձերբակալությունները կատարվել են այն բանից հետո, երբ «Ալ Քայիդա» միջազգային իսլամական ահաբեկչական ցանցը հանդես է եկել Բրիտանիայում ամանորյա տոներին ահաբեկչություններ իրականացնելու սպառնալիքով։
Մեծ Բրիտանիայում 12 ահաբեկիչ են ձերբակալել