Լրահոս

22.01.2010 11:40

Օլեգ Եսայանը նշա­նա­կվել է ՌԴ-ում Հա­յաս­­տա­նի Հան­րա­­պե­տու­­թյան արտակարգ և լիա­զոր դեսպան

Անցած տարեվերջին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանն ընտրվել է ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր  տնօրեն: Այդ կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 21-ին հրամանագիր է ստորագրել Արմեն Սմբատյանին Ռուսաստանի Դաշնու­թյու­նում Հայաստա­նի Հան­րա­­պե­տու­­թյան ար­տա­կարգ եւ լիա­զոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:

Հանրապետության Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Օլեգ Եսայանը, ով 1992թ. հունվարի 8-ից մինչև 1992թ. օգոստոս եղել է ԼՂՀ վարչապետ, իսկ 2006թ. նշանակվել է Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, նշա­նա­կվել է Ռուսաստանի Դաշնու­թյու­նում Հա­յաս­­տա­նի Հան­րա­­պե­տու­­թյան արտակարգ եւ լիա­զոր դեսպան:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։