Աշխարհ

11.07.2017 20:52


Ադրբեջանի նախագահը սահմանապահ ծառայության գեներալին ուղարկել է պահուստ, իսկ զորակոչի ծառայության պետի տեղակալին՝ ազատել

Ադրբեջանի նախագահը սահմանապահ ծառայության գեներալին ուղարկել է պահուստ, իսկ զորակոչի ծառայության պետի տեղակալին՝ ազատել

Հուլիսի 11-ին Ադրբեջանի նախագահի հրամանով՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության միգրացիայի և սահմանային վերահսկողության վարչության պետ, գեներալ-մայոր Շաֆիև Ակիֆ Ալի օղլուն (Şəfiyev Akif Əli oğlu) ուղարկվել է պահուստ: Այս մասին հայտնում է razm.info-ն։

Շաֆիևը այդ պաշտոնին էր նշանակվել 2004 թվականից, և մինչ պաշտոնաթող արվելը, համաձայն ադրբեջանական մամուլից ստացած տեղեկության, մնացել էր այդ պաշտոնին:

Ադրբեջանի նախագահի մեկ այլ հրամանագրով Շաֆիևը պարգևատրվել է «հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի մեդալով: Սա, ամենայն հավանակությամբ, խոսում է նրա մասին, որ Շաֆիևի հետ կապված խնդիրներ չեն եղել:

razm.info-ն նաև տեղեկացնում է, որ հուլիսի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հրամանագրով աշխատանքից ազատվել է այդ երկրի զորահավաքի և զորակոչի պետական ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Օրուջով Նովրուզալի Հուսեյն օղլուն (Orucov Novruzəli Hüseyn oğlu): Հրամանագիրը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի կայքում և և մտել ուժի մեջ:

Օրուջովը զբաղեցնում էր ծառայության պետի՝ իսկական* զինվորական ծառայության զորակոչման գծով տեղակալ – իսկական զինվորական ծառայության գլխավոր վարչության պետի պաշտոնը (* իսկական է ակտիվ, ոչ պահեստազորային ծառայությունը):

Գեներալի հեռացման պատճառների մասին առայժմ այլ մանրամասներ հայտնի չեն: Օրուջովը 55 տարեկան է, իսկ գեներալ-մայորի կոչումով համապատասխան հաստիք զբաղեցնող զինվորականների՝ Ադրբեջանի զինուժում ծառայելու առավելագույն թույլատրեիլի տարիքը 58 տարեկանն է: Ըստ այդմ, ամենայն հավանականությամբ, խնդիրը տարիքը չէ:

Հավելենք, որ գեներալ-մայոր Օրուջովն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականից:

Այս խորագրի վերջին նյութերը