Աշխարհ

11.07.2017 16:59


Թուրքիան պայմանավորվել է «Գազպրոմի» հետ՝ «Թուրքական հոսք» գազամուղի ֆինանսավորման շուրջ

Թուրքիան պայմանավորվել է «Գազպրոմի» հետ՝ «Թուրքական հոսք» գազամուղի ֆինանսավորման շուրջ

Թուրքիան պայմանավորվածության է հասել ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ «Թուրքական հոսք» գազամուղի՝ Թուրքիայով անցնող հատվածի կառուցման ֆինանսավորման վերաբերյալ։ Ըստ «Sputniknews» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ այս մասին հայտնել է թուրքական պետական էներգետիկ «BOTAŞ» ընկերության գլխավոր տնօրեն Բուրհան Օզջանը:

Օզջանը տեղեկացրել է, որ «Թուրքական հոսք» գազատարն ամենայն հավանականության Թուրքիա կմտնի Թրաքիայի Քըյըքյոյ շրջանում:

Նրա խոսքերով՝ այժմ գազատարի երկրորդ խոսովակաշարի կառուցման թույլտվություն ստանալու գործընթացը շարունակվում է և որևէ խոչընդոտ այդ հարցում չկա:

Նշենք, որ «Թուրքական հոսք» նախագիծն առաջ էր քաշվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ դադարեցված «Հարավային հոսք» նախագծի փոխարեն:

Նախատեսվում էր, որ «Թուրքական հոսք»-ի խողովակաշարի ընդհանուր երկարությունը պետք է լինի 910կմ, որի 660կմ հատվածը պետք է անցներ Ռուսաստանով, իսկ 250 կմ մասը` Թուրքիայով: Ըստ ծրագրի՝ այդ գազատարով պետք է 15.8 մլն խմ բնական գազ Թուրքիայի տարածքով արտահանել եվրոպական երկրներ: Սակայն 2015թ. Սեպտեմբերի նախագծի շուրջ բանակցությունները սառացվել էին: Դրանք վերսկսվեցին 2016-ի օգոստոսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պուտինի հանդիպումից հետո:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը