Թուրքիան զինտեխնիկայի նոր խմբաքանակ է ուղարկել Սիրիայի հետ սահման
Հուլիսի 11-ին Թուրքիայի զինուժը ռազմական մեքենաների նոր խմբաքանակ և անձնակազմ է ուղարկել երկրի հարավարևելյան Քիլիս նահանգի՝ անմիջապես թուրք-սիրիական սահմանամերձ հատված:Շարասյունը բաղկացած է եղել 6 ռազմական մեքենայից: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ ռազմական մեքենաները համալրելու են Թուրքիայի ԶՈւ սահմանային ստորաբաժանումները:
Թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը հայտնում է, որ ռազմական մեքենաները տեղակայվելու են ցամաքային զորքերի 3-րդ սահմանապահ գումարտակի հրամանատարության սահմանային ստորաբաժանումներում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Քիլիս նահանգը սահմանակից է Սիրիայի հյուսիսային Աֆրին նահանգին, որը ներկայում մեծամասամբ վերահսկում են քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) և «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) խմբավորումները
Թուրքական կողմը քրդական այս խմբավորումները համարում է «ահաբեկչական կառույցներ» և «սպառնալիք Թուրքիայի անվտանգության համար»: Վերջին շրջանում թուրքական մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Թուրքիան նոր գործողություններ է սկսելու Աֆրինում քրդերի դեմ: Թուրքիայի իշխանական օղակները՝ մասնավորապես երկրի նախագահը և պաշտպանության նախարարը ևս չեն բացառում, որ հնարավոր է նոր գործողություններ իրականացնեն Սիրիայի հյուսիսում:
Թուրքիան զինտեխնիկայի նոր խմբաքանակ է ուղարկել Սիրիայի հետ սահման
Հուլիսի 11-ին Թուրքիայի զինուժը ռազմական մեքենաների նոր խմբաքանակ և անձնակազմ է ուղարկել երկրի հարավարևելյան Քիլիս նահանգի՝ անմիջապես թուրք-սիրիական սահմանամերձ հատված: Շարասյունը բաղկացած է եղել 6 ռազմական մեքենայից: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ ռազմական մեքենաները համալրելու են Թուրքիայի ԶՈւ սահմանային ստորաբաժանումները:
Թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը հայտնում է, որ ռազմական մեքենաները տեղակայվելու են ցամաքային զորքերի 3-րդ սահմանապահ գումարտակի հրամանատարության սահմանային ստորաբաժանումներում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Քիլիս նահանգը սահմանակից է Սիրիայի հյուսիսային Աֆրին նահանգին, որը ներկայում մեծամասամբ վերահսկում են քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) և «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) խմբավորումները
Թուրքական կողմը քրդական այս խմբավորումները համարում է «ահաբեկչական կառույցներ» և «սպառնալիք Թուրքիայի անվտանգության համար»: Վերջին շրջանում թուրքական մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Թուրքիան նոր գործողություններ է սկսելու Աֆրինում քրդերի դեմ: Թուրքիայի իշխանական օղակները՝ մասնավորապես երկրի նախագահը և պաշտպանության նախարարը ևս չեն բացառում, որ հնարավոր է նոր գործողություններ իրականացնեն Սիրիայի հյուսիսում:
Մանրամասները՝ razm.info-ում։