Է. Շարմազանով. «Չենք գնալու միակողմանի զիջումների»
-Այս տարի բավականին հագեցած էր արտաքին քաղաքականության համար, և մեր դիրքերն ամրապնդվեցին: Մեր բոլորիս նպատակը ուժեղ ժողովրդավար երկիր ստեղծելն է,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով արտաքին քաղաքականության բնագավառում 2010թ. ամփոփմանը՝ ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա՝ դրական կարելի է համարել այն երևույթը, որ ՀՀ նախագահն այցերով եղել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր երկրներում, Հայաստանը կարողացել է ՄԱԿ-ից հանել ադրբեջանամետ երկու բանաձև, իսկ հայ-թրքական հարաբերություններում էլ Հայաստանը հավատարիմ է մնացել իր սկզբունքներին։
-Հայաստան-Թուրքիա հարաբերություններում ևս մեկ անգամ ասվեց, որ չենք գնալու միակողմանի զիջումների, մենք առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակիցն ենք,-ընդգծել է նա։

7or.am