Աշխարհ

11.07.2017 22:18


Իրանի հարավում ահաբեկիչներին պատկանող զենք-զինամթերք է առգրավվել

Իրանի հարավում ահաբեկիչներին պատկանող զենք-զինամթերք է առգրավվել

Իրանի ոստիկանական ուժերը երկրի հարավարևելյան Սիսթան և Բելուջիսթան նահանգի Սարևան քաղաքում հայտնաբերել և առգրավել են «Ջեյշ ալ զոլմ» ահաբեկչական խմբավորմանը պատկանող զենք-զինամթերք։ razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը։

Ոստիկանական ուժերը մասնավորապես առգրավել են 35 միավոր Կալաշնիկովի ավտոմատ, ՍՊԳ-9 հաստոցավոր հակատանկային նռնականետ, 3 արկ, 14,5մմ զենիթային թնդանոթ։

Ավելի վաղ Իրանի ոստիկանական ուժերը Սիսթան և Բելուջիսթան նահանգում ձերբակալել էին «Ջեյշ ալ Զոլմ» ահաբեկչական խմբավորման 2 զինյալի։

Ձերբակալվել էին այն ահաբեկիչները, ովքեր 2015 թվականի ապրիլին հարձակվել էին իրանա-պակիստանյան սահմանին հսկողություն իրականացնող իրանցի սահմանապահների վրա, ինչի հետևանքով սպանվել էր 8 սահմանապահ։

Նմանատիպ միջադեպ գրանցվել էր նաև ավելի վաղ։ 2017-ի ապրիլին «Ջեյշ ալ Զոլմ» ահաբեկչական խմբավորման հետ բախումների հետևանքով սպանվել էր 9 իրանցի սահմանապահ։

Այս խորագրի վերջին նյութերը