Դպրոցականը զանգահարել է Պենտագոնի ղեկավարին և նրանից հարցազրույց վերցրել
Ամերիկացի դպրոցական Թեդի Ֆիշերը կարողացել է հայթայթել Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսի ծառայողական հեռախոսահամարը և նրանից հարցազրույց վերցնել։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Պարզվել է, որ դպրոցականն ակտիվորեն հետաքրքրվում է լրագրությամբ ու քաղաքականությամբ։ Մի օր կարդալով The Washington Post-ը՝ նա նկատել է Ջեյմս Մետիսի լուսանկարը՝ ձեռքին թղթապանակ պահած։ Մեծացնելով լուսանկարը՝ տղան թղթերից մեկի վրա տեսել է ՊՆ նախարարի անունը և նրա ծառայողական հեռախոսահամարը։
Դրանից հետո Թեդին Մետիսին sms հաղորդագրություն է ուղարկել՝ հարցազրույց խնդրելով։
«Ի դեպ, ձեր հեռախոսահամարն արտահոսք է եղել և հասանելի է դարձել ամերիկյան ընթերցողների համար»,-իր հաղորդագրությունում ընդգծել է դպրոցականը։
Մետիսը համաձայնել է հարցազրույց տալ և 45 րոպե պատասխանել է դպրոցականի բազմապիսի հարցերին։

7or.am