Լրահոս

11.07.2017 13:20


ՊԲ զինծառայողը հետմահու պարգևատրվել է

ՊԲ զինծառայողը հետմահու պարգևատրվել է

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վազգեն Պողոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի պաշտոնական կայքէջը։

Վազգեն Պողոսյանը զոհվել է Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից ստացած մահացու հրազենային վիրավորումից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը