Լրահոս

22.01.2010 09:45

Վարդան Այվազյան. «Ողջամիտ ժամկետը չի կարող անվերջ ձգվել»

Վարդան Այվազյան. «Ողջամիտ ժամկետը չի կարող անվերջ ձգվել»

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը «7օր»-ին ասել է, որ Թուրքիայի խորհրդարանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ողջամիտ ժամկետը չի կարող անվերջ ձգվել։

-Առավելագույն ժամկետը կարող եմ ասել մինչև մայիս, մաքսիմում մինչև հունիս։ Չես կարող անվերջ սպասել,- ասել է Վ. Այվազյանը։

Նա նաև հավելել է, որ չտեսնել հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական էֆեկտը, պարզապես կույրի հատկություն է.

-Չէ՞ որ բիզնեսը չի ճանաչում ո՛չ ազգություն, ո՛չ որևէ կրոնական պատկանելություն։ Բիզնեսը ճանաչում է մեկ նպատակ՝ շահույթի հետապնդում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։