Սիրիայում «Եփրատի վահան» գործողության ընթացքում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 71 զինծառայող
Թուրքիայի Ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ Սիրիայում 2016-ի օգոստոս-2017-ի մարտ ամիսներին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողությունների ընթացքում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 71 զինծառայող:razm.ino-ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Ըստ ՆԳՆ տվյալների՝ Սիրիայում «Եփրատի վահան» գործողության ընթացքում Թուրքիայի զինված ուժերը «շարքից հանել են» ԻՊ 3060 զինյալի, որից 2647-ը սպանված:
Մինչ այս նաև հայտնի էր, որ բացի մարդկային կորուստներից, թուրքական բանակը Սիրիայում իրականացված գործողությունների ընթացքում ունեցել է նաև զինտեխնիկայի կորուստներ: «Իսլամական պետության» զինյալների դեմ Թուրքիայի զինուժի 7 ամսվա գործողությունների ընթացքում Թուրքիայի զինուժը կորցրել է մի քանի միավոր «Լեոպարդ-2» տանկ, այլ զինտեխնիկա (որոշ տվյալներով՝ մինչև 10 միավոր):
Հիշեցնենք, որ 2016-ի օգոստոսի 24-ին Թուրքիայի բանակը ներխուժել է Սիրիայի տարածք և ռազմական գործողություններ է իրականացրել: Ի սկզբանե՝ որպես «Եփրատի վահան» գործողության նպատակ էր հայտարարվել «Իսլամական պետություն» դեմ պայքարը: Սակայն այդ գործողությունները միայն այդ նպատակը չէին հետապնդում:
Որպես մարտավարական նպատակ՝ Թուրքիայի հիմնական խնդիրներն էին Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելն ու Սիրիայի տարածքում քրդական ինքնավար շրջանների միավորումը բացառելը: Իսկ ռազմավարական տեսանկյունից ֆիզիկական-ռազմական ներկայությունը Թուրքիայի ձեռքում լուրջ խաղաթուղթ է սիրիական ճգնաժամի հետ կապված հետագա բանակցային սեղանի շուրջ և Սիրիայի հետագա կոնֆիգուրացիայի քննարկումներում:
«Եփրատ վահան» գործողության արդյունքն այն եղավ, որ Թուրքիան կարողացավ մոտ 2000 քառ. կմ տարածք գրավել Սիրիայի հյուսիսում, որը ներկայում գտնվում է Թուրքիայի զինուժի և նրանց աջակցությամբ գործող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման վերահսկղության ներքո:
Սիրիայում «Եփրատի վահան» գործողության ընթացքում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 71 զինծառայող
Թուրքիայի Ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ Սիրիայում 2016-ի օգոստոս-2017-ի մարտ ամիսներին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողությունների ընթացքում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 71 զինծառայող: razm.ino-ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը: