Աշխարհ

11.07.2017 11:14


Հունիսին Թուրքիան Ադրբեջան է արտահանել 932 հզր դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք

Հունիսին Թուրքիան Ադրբեջան է արտահանել 932 հզր դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք

2017-ի հունիսին Թուրքիան Ադրբեջանին մատակարարել է 932 հազար ամերիկյան դոլար արժողության ռազմական և ավիացիոն նշանակության արտադրանք: Նույն տարվա մայիսին Ադրբեջանը Թուրքիայից ստացել էր 146 հազար դոլարի արտադրանք:

Այսինքն հունիսի արտահանումը, նախորդ ամսվա հետ համեմատած, աճել է մոտ 6,4 անգամ: razm.info-ն գրում է, որ տվյալները վերցված են Թուրքիայի արտահանողների խորհրդի (Türkiye İhracatçılar Meclisi — TİM) պաշտոնական կայքից:

2017-ի հունիսին Թուրքիայից Վրաստան ռազմական և ավիացիոն արտադրանքի արտահանումը կազմել է 394 հազար դոլար: Իսկ մայիսին Թուրքիան Վրաստանին մատակարարել էր 175 հազար դոլարի արտադրանք: Այսինքն մայիսին Վրաստան արտահանումը աճել է մոտ 2,2 անգամ:

2017-ի հունիսին Թուրքիայից Իրան ռազմական և ավիացիոն ոլորտի արտահանման ծավալը կազմել է 530 հազար դոլար՝ նույն տարվա մայիսի հետ համեմատած աճելով մոտ 2 անգամ: Նույն տարվա մայիսին այն կազմել է 253 հազար դոլար:

2017-ին հունիսի տվյալներով՝ Թուրքիայից պաշտպանության և ավիացիայի ոլորտում արտադրանքներ ներմուծած երկրների շարքում առաջատար են.

  • ԱՄՆ — 48,8 միլիոն դոլար
  • Գերմանիա — 18,8 միլիոն դոլար
  • Թուրքմենստան — 23 միլիոն դոլար

Նշենք, որ Թուրքմենստանի դեպքում վերջին մեկ տարվա ընթացքում սա բավականին մեծ ցուցանիշ է: Համեմատության համար նշենք, որ 2016-ի ընթացքում ռազմական-ավիացիոն արտադրանքի արտահանումը կազմել է մոտ 14,7 միլիոն դոլար, իսկ 2015-ին՝ 12,8 միլիոն դոլար:

Հատկանշական է, որ Թուրքեմենստանը դեռևս 2015-ի մայիսին Թուրքիայի Dearsan նավաշինական ընկերության հետ պայմանագիր է կնքել, որի համաձայն ընկերությունը Թուրքմենստանին պետք է մատակարեր 6 միավոր 33-մետրանոց հրթիռային կատեր: Հնարավոր է, որ այդ կատերների մատակարարումը կատարվել է հենց 2017-ի հունիս ամսվա ընթացքում:

Ընդհանուր առմամբ, Թուրքիան 2017-ի հունիսին այլ երկրներ է արտահանել ռազմական-ավիացիոն ոլորտի մոտ 156 միլիոն դոլարի արտադրանք:

Այս խորագրի վերջին նյութերը