Աշխարհ

11.07.2017 08:25


Խորհրդային զենքը Վրաստանը փոխարինում է

Խորհրդային զենքը Վրաստանը փոխարինում է

Վրաստանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է ձեռք բերել լրացուցիչ զենք Միացյալ Նահանգներից: Ինչպես հաղորդում է Պաշտպանության նախարարությունը «Ինտերպրեսնյուզ»-ին, խոսքը խորհրդային զենքի աստիճանական փոխարինման պրոցեսի մասին է: Զենքը լինելու է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան:

Մասնավորապես խոսքը գնում է` M240 գնդացիրների և M4 ավտոմատ ինքնաձիգների մասին:

Ըստ նրանց տեղեկատվության, զենքը գնվելու է այն միջոցների հաշվին, որոնք հատկացնում է ԱՄՆ-ն Վրաստանին ամենամյա օգնության շրջանակներում:

«Երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում ԱՄՆ-ի դեսպանատունն ամեն տարի հատկացնում է ֆինանսական օգնություն բարելավելու համար Վրաստանի պաշտպանական կարողությունները: Ռազմական նշանակության գույքի ձեռք բերումը կիրականացվի հենց այս օգնության շրջանակներում»,-հայտարարել է Պաշտպանության նախարարությունը:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը