Թիլլերսոնն ու Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտությունը
Ստամբուլում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:
Նաև անդրադարձել են «Հարավային գազային միջանցք» նախագծին: ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել դրան:
Ընդգծվել է, որ երկկողմ հարաբերությունները բարեհաջող կերպով զարգանում են տարբեր՝ այդ թվում քաղաքական և էներգետիկ ոլորտներում:

7or.am