Հուլիսի 10-ին առավոտյան Անկարայի հանրապետական գլխավոր դատախուզության կողմից գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակներում ձերբակալվել են Թուրքիայի կառավարության և վերջինիս առընթեր կառույցների նախկին ու ներկայիս աշխատակիցներ:
Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի տվյալների՝ ձերբակալվել է 43 մարդ, որոնք մեղադրվում են գյուլենականների գաղտնի հավելված հանդիսացող «Bylock»-ից օգտվելու մեջ:
Նշվում է, որ ոստիկանությունը «Bylock»-ի հետ կապված ևս մի քանի մարդնաց է որոնում, սակայն վերջիններիս տան հասցեների վերաբերյալ տեղեկություն չկա:
Հիշեցնենք, որ «Bylock» բջջային հավելվածը հնարավորություն է տալիս օգտատերերին հաղորդակցվել ծածկագրերի միջոցով: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս հավելվածն օգտագործում են գյուլենականները՝ միմյանց հետ ծածկագրերով հաղորդակցվելու համար:
Գյուլենականների որս Թուրքիայի կառավարությունում

Աղբյուրը` Ermenihaber.am