Աշխարհ

10.07.2017 15:33


Իրաքի Մոսուլ քաղաքն ազատագրված է «Իսլամական պետությունից»

Իրաքի Մոսուլ քաղաքն ազատագրված է «Իսլամական պետությունից»

Շուրջ իննամսյա մարտերից հետո Իրաքի կառավարական ուժերին հաջողվել է ավարտին հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Մոսուլ քաղաքի և հարակից շրջանների ազատագրման գործողությունը: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին երեկ՝ հուլիսի 9-ին, այցելել է ազատագրված քաղաք և զինված ուժերին շնորհավորել հաղթանակի կապակցությամբ: Քաղաքում բարձրացվել է Իրաքի դրոշը:

Iraqi News լրատվակայքը փոխանցում է, որ քաղաքի արևմուտքում ԻՊ վերահսկողության տակ է շարունակում մնալ «մի քանի մետր»՝ Տիգրիս գետի ափամերձ Քլեյաթ և Շահուան շրջաններում:

Մոսուլը ահաբեկիչների ձեռքում էր 2014 թվականից, երբ ԻՊ զինյալներին հեշտությամբ հաջողվել էր Մոսուլից դուրս մղել կառավարական ուժերը և ոստիկանական զորքերը: 2014 թվականից քաղաքը լքել է շուրջ 900 հազար մարդ:
Մանրամասները՝ razm.info-ում։

Այս խորագրի վերջին նյութերը