«Wikileaks»-ը հրապարակել է Լուկաշենկոյի հակառուսական արտահայտությունները
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պնդել է, թե Ռուսաստանը Վրաստանի դեմ պատերազմ է հրահրել և բողոքել է, թե իրեն ստիպում են ընդունել Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը՝ այն փոխանակելով էժան ռուսական գազի հետ։ Այս մասին նշվում է ամերիկյան դիվանագիտական գրագրության նյութերի մեջ, որը հայտնվել է «Wikileaks» կայքի տնօրինության տակ։ Փաստաթղթերը հրապարակել է «Русский репортер»-ը։
Լուկաշենկոյի հակառուսական արտահայտությունները բերվում են Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետի հետ նրա բանակցությունների հաշվետվության մեջ։ 2009թ. հոկտեմբերին տեղի ունեցած մեկուկեսժամյա հանդիպման մեծ մասը Բելառուսի նախագահն իբր թե նվիրել է Ռուսաստանի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուն։
Այդ փաստաթղթերի մեջ եղել է նաև Լուկաշենկոյի Վիլնյուս այցելության հաշվետվությունը, որի ընթացքում նախագահը Լիտվայի արտգործնախարար Վիգաուդաս Ուշացկասին պատմել է Ռուսաստանի նախագահի և վարչապետի նկատմամբ իր վերաբերմունքի մասին։ Լուկաշենկոյի կարծիքով՝ Դմիտրի Մեդվեդևը քաղաքական կշիռ է հավաքում և իր ազդեցությամբ հավասարվել է Վլադիմիր Պուտինին։ Ինչպես նշել է Բելառուսի առաջնորդը, պարզ չէ, թե առաջիկա տարիներին «ով է լինելու Ռուսաստանի իսկական բոսը»։
«WikiLeaks»-ի փաստաթղթերում նաև առկա է Լուկաշենկոյի կարծիքը բելառուսական ընդդիմության վերաբերյալ։ Նա հայտնել է, որ իր հակառակորդները վտանգ չեն ներկայացնում և երբեք չեն կարողանա միավորվել։ Նա նաև նշել է, որ որոշ ընդդիմադիրներ նախկինում եղել են իր գործընկերները, ում հետ ինքը «օղի է խմել է և ազատ զգացել»։