Թուրքիան փոքր հետախուզական ԱԹՍ-ների մրցույթ է հայտարարել
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ) հայտարարել է լուսանկարահանող փոքր անօդաչու թռչող սարքերի նախագծման մրցույթ: Արդյունքները կամփոփվեն հուլիսի 28-ին: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է Թուրքիայի ՊԱԳՎ կայքը:
Վերջին շրջանում Թուրքիան ինտենսիվացնում է հետախուզական նշանակության մինի ԱԹՍ-ների ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Մինչ այս հիմնական ուշադրությունը սևեռված էր միջին և մեծ չափերի հետախուզական, ինչպես նաև հարվածային անօդաչուների արտադրությանը:
Հավելենք, որ 2017 թ. հունիսի 6-ին Թուրքիայի ՊԱԳՎ-ն հայտարարել էրծովային հարթակներից ուղղահայաց թռիչքի անօդաչու թռչող սարքերի նախագծման մրցույթ: Մրցույթի վերջնաժամկետ սահմանվել էր հուլիսի 7-ը, սակայն դեռևս արդյունքերի մասին չի հայտարարվել:
Ներկայում Թուրքիայում խոշոր ԱԹՍ արտադրող ընկերություններն են՝
«Քալե և Բայքար»,
«Թուրքական ավիաշինական ընկերություն» (TAI),
«Վեստել»
Այս ընկերությունների և հիմնական արտադրանքների մասին ավելի մանրամասն՝ այստեղ: Ավելացնենք, որ Թուրքիայի ԶՈւ սպառազինությունում առկա է տեղական արտադրության փոքր հետախուզական ԱԹՍ: