Աշխարհ

10.07.2017 19:56


Ավստրիան արգելել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի մուտքը երկիր

Ավստրիան արգելել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի մուտքը երկիր

Ավստրիայի իշխանությունները Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիին արգելել են հուլիսի 15-ին մուտք գործել երկիր:

Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի՝ Զեյբեքչին պատրաստվում էր հուլիսի 15-ին մասնակցել Ավստրիայի թուրքերի շրջանում անցկացվելիք միջոցառմանը, որը նվիրված էր լինելու 2016-ի նույն օրը տեղի ունեցած հեղաշրջման փորձի զոհերի հիշատակին:

Նշվում է, որ հոլանդական «Die Presse» թերթում թեմայի վերաբերյալ արված հրապարակման մեջ ասվել է, որ երկկողմ հանդիպումների համար թուրք նախարարին կթույլատրրվի մուտք գործել երկիր, սակայն հիշատակի միջոցառման անցկացումը երկրում անվտանգության հետ կապված խնդիրներ կարող է առաջացնել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Հոլանդիայի կառավարությունն էր հայտարարություն տարածել՝ անցանկալի համարելով Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թյուրքեշի այցը:

Թյուրքեշի Հոլանդիա կատարելիք այցը նույնպես նախատեսված էր հուլիսի 15-ին, երբ լրանում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի առաջին տարին:

Հոլանդիայի կառավարության հայատարարության մեջ նշված է, որ առկա պայմաններում Թյուրքեշի կամ որևէ այլ թուրք պաշտոնյայի այցը Հոլանդիա ցանկալի չէ:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը