Քաղաքական

10.07.2017 09:44


ԵԱՀԿ ԽՎ-ն խորապես ափսոսում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի բացակայության համար

ԵԱՀԿ ԽՎ-ն խորապես ափսոսում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի բացակայության համար

Հուլիսի 9-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 26-րդ ամառային նստաշրջանի ամփոփիչ նիստում ընդունվել է Մինսկի հռչակագիրը։ Դրանում ասվում է, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը խորապես ափսոսում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի բացակայության համար։

Կողմերին նաև կոչ է արվում անհապաղ առարկայական բանակցություններ սկսել՝ հակամարտության շուտափույթ կարգավորման միջոցներ գտնելու նպատակով։

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներին էլ կոչ է արվում այդ նպատակով ակտիվանցնել ջանքերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը