Քաղաքական

20.12.2010 15:04


Շարմազանովը չի կոնկրետացնում, թե ինչ է եղել Գագիկ Բեգլարյանի մասնակցությամբ

Շարմազանովը չի կոնկրետացնում, թե ինչ է եղել Գագիկ Բեգլարյանի մասնակցությամբ

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը պատասխանելով այն հարցին, թե ի վերջո ի՞նչ միջադապ էր տեղի ունեցել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի և նախագահականի աշխատակից Արամ Կանդայանի միջև՝ ասել է. «Ինչ որ եղել է իրականում,  շատ հստակ ներկայացվել է հանրությանը»։

Հիշեցնենք, սակայն, որ լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց, թե Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն առևանգել և ծեծի է ենթարկել  նախագահականի աշխատակից Արամ Կանդայանին։  Թեման լայնորեն քննարկվում էր նաև սոցիալական ցանցերում։ Դրանից հետո նախ Երևանի քաղաքապետարանը հերքեց այդ տեղեկությունները, իսկ հետո էլ ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը հայտարարեց.  «Այո՛, ցավոք, միջադեպ տեղի ունեցել է: Իհարկե՛, մեր մամուլը դեպքերի իր նկարագրության մեջ դրանք չափազանցրել է. մասնավորապես՝ չի եղել ո՛չ առևանգում, ո՛չ էլ դաժան ծեծ: Բայց այդպիսի դեպք իսկապես տեղի ունեցել է»։

«Բայց ի՞նչ է տեղի ունեցել կոնկրետ։ Չէ՞ որ բոլորին էլ հասկանալի է, որ մամուլը նախագահականից կազակերպած տեղեկատվական  արտահոսքի հիման վրա հենց առևանգման ու ծեծի մասին էր խոսել»  հարցին Էդուրադ Շարմազանովն պատասխանել է, թե «Արմեն Արզումանյանը շատ հստակ ներկայացրել է, թե ինչ է եղել»։

-Ինքն ասաց՝ ծեծն ու գողանալը չի եղել,-ընդգծել է նա։

-Բա ի՞նչ է եղել,-հետաքրքրվել է «7օր»-ը։

-Մնացածը,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը