Հուլիսի 17-ին գերմանացի պատգամավորները կայցելեն Թուրքիայում ՆԱՏՕ-ի ռազմաբազա
Հուլիսի 17-ին Բունդեսթագի պատգամավորները կայցելեն Թուրքիայի Քոնյա նահանգում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաբազայում ծառայող գերմանացի զինվորներին: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի համաձայն՝ այս մասին տեղեկացրել է Գերմանիայի խորհրդարանի մամուլի ծառայությունը:
Քոնյայում 7 գերմանացի պատգամավորները «Իսլամական պետություն» (ԻՊ- IŞİD/DEAŞ) ահաբեկչական խմբավորման դեմ Սիրիայում տարվող պայքարում գերմանական հետախուզական ինքնանթիռների մասնակցության հետ կապված ուսումնասիրություն կանցկացնեն:
Քոնյա քաղաքում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաբազայում 20-30 գերմանացի զինվորական է ծառայում:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս Գերմանիան որոշում էր կայացրել Ինջիրլիքի ռազմաբազայի իր ռազմական ուժերը տեղափոխել Հորդանան, քանի որ թուրքական կառավարությունը ամիսներ շարունակ թույլ չի տալիս գերմանացի պատգամավորներին՝ այցելել Ինջիրլիքում ծառայող իրենց զինվորականներին:
Ինչպես հայտնի է՝ Թուրքիան Ինջիրլիքի վերաբերյալ արգելքը սահմանել էր 2016թ. հունիսին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո: Այս համատեքստում ծագած թուրք-գերմանական կոնֆլիկտի ֆոնին Թուրքիան, այնուամենայնիվ, նշել էր, որ Քոնյայի ռազմաբազա այցելության հարցում որևէ խնդիր չի լինի:

Աղբյուրը` Ermenihaber.am