Կարծիք

09.07.2017 07:12


Երեք գիրք, որ արժե կարդալ

Երեք գիրք, որ արժե կարդալ

Քանի որ դեմը ամառային արձակուրդներ են ու ավելի շատ ժամանակ կլինի գիրք կարդալու համար, ուզում եմ երեք գիրք խորհուրդ տամ մարդկության պատմության մասին, որոնք շատ հետաքրիքր են ու արժե կարդալ, որովհետև ամեն մի հեղինակ յուրովի է նայում մարդկության պատմությանը: Երեք գրքերն էլ մտահորիզոնը փոխող ազդեցություն ունեն:

1. Ստիվեն Պինկերը շատ հետաքրքիր ձևով ցույց է տալիս, թե ինչպես է մարդկության պատմության ընթացքում բռնությունները նվազել, և թե ինչպես են պետական ինստիտուտները կարևոր դեր խաղացել այդ գործընթացում: Պինկերը հստակ ցույց է տալիս, որ ֆիզիկական բռնության տեսակները գլոբալ մակարդակում իջել են, որի պատճառով էլ արժե կարդալ այս գիրքը:

2. Յուվալը փորձել է հասկանալ, թե էվոլյուցիան և կենսաբանությունը ինչպես է ազդել մարդկության պատմության վրա։ Նա գոյություն ունեցող հնարավոր ինֆորմացիաների հիման վրա վերլուծում է 70 000 տարի առաջ սկսեծ կոգնիտիվ հեղափոխությունը, 11 000 տարի առաջ սկսած գյուղատնտեսական հեղափոխությունը, 500 տարի առաջ սկսած գիտական հեղափոխությունը, 250 տարի առաջ ինդուստրիալ հեղափոխությունը և 50 տարի առաջ սկսած ինֆորմացիոն հեղափոխությունը, և առաջարկում հնարավոր զարգացումներ մարդկության պատմության համար։

3. Մլոդինովն էլ փորձել է հասկանալ, թե ծառից իջնելուց հետո մարդը ոնց է մեջքը ուղղել, նայել տիեզերքին, հարցեր տվել ու փորձել գտնել այդ հարցերի պատմությունից: Հեղինակն ավելի շատ նկարագրում է մարդկության մտքի զարգացման պատմությունը և շատ հետաքրքիր ձևով է այն ներկայացնում:

Հաճելի ընթերցում, գրքերի էլեկտրոնային տարբերակը կարող եք ներբեռնել այս հղումով՝ http://gen.lib.rus.ec/

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը