Քիչ առաջ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանի մոտ ԲՀԿ խմբակցությունը խորհրդակցություն է անցկացվել:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը«7օր»-ին ասել է, որ աշխատանքային քննարկում է եղել ԱԺ օրակարգում ընդգրկված նախագծերի հետ կապված ԲՀԿ խմբակցության դիրքորոշումները ճշտելու համար, ինչպես նաև խոսվել է ամանորյա միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին:
ԲՀԿ-ական պատգամվոր Վարդան Բոստանջյանն էլ«7օր»-ին ասել է, որ խմբակցության վերաբերյալ առանձին հարցեր են քննարկել:
-Ենթադրենք մեր պատգամավորները կարող են դուրս գալ, մասնավորապես' ես, ծխելու: Ուրեմն ցանկալի չէ այնքանով, որ օրինակ դահլիճը մնա առանց պատգամավորների: Նման տիպի հարցեր էին խոսում:
Կառավարության հրավիրած ԱԺ այս արտահերթում ընդգրկված է նաև օտարալեզու դպրոցներին վերաբերող օրինագիծը: Թե ինչպես է ԲՀԿ-ն քվեարկելու այդ նախագծին, Վ. Բոստանջյանի խոսքերով' իրենք այս խորհրդակցության ժամանակ չեն հասցրել քննարկել: Իսկ Խ. Գալստյանն ասել է, որ այս կապակցությամբ իրենց կուսակցությունը նախորոք արտահայտվել է, ԲՀԿ-ի ներկյացրած շատ առաջարկներ ընդգրկվել են փաթեթում:
-Կարծում եմ, որ խմբակցությունը կողմ կքվեարկի,-նշել է Խ. Գալստյանը:
ԲՀԿ խմբակցությունում խորհրդակցություն էր
Քիչ առաջ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանի մոտ ԲՀԿ խմբակցությունը խորհրդակցություն է անցկացվել:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը «7օր»-ին ասել է, որ աշխատանքային քննարկում է եղել ԱԺ օրակարգում ընդգրկված նախագծերի հետ կապված ԲՀԿ խմբակցության դիրքորոշումները ճշտելու համար, ինչպես նաև խոսվել է ամանորյա միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին:
ԲՀԿ-ական պատգամվոր Վարդան Բոստանջյանն էլ «7օր»-ին ասել է, որ խմբակցության վերաբերյալ առանձին հարցեր են քննարկել:

7or.am