ԵԱՀԿ-ն Ադրբեջանում և Ռուսաստանում մարդու իրավունքների հետ կապված իրադրությունը քննադատող բանաձև է ընդունել
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ մարդասիրական հարցերով ընդհանուր կոմիտեն աջակցել է բանաձեւի նախագիծը, որը քննադատում է Ադրբեջանում, Ռուսաստանում ու Բելառուսում մարդու իրավունքների եւ ազատության հետ կապած դրությունը, հաղորդում են բելառուսական լրատվամիջոցները:
ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը տեղի է ունենում Մինսկում: Հակաադրբեջանական բանաձեւի ընդունմանը կողմ են քվեարկել 31, դեմ՝ 17 պատվիրակներ: Եվս 17-ը ձեռնպահ են մնացել:
Արեւելյան Եվրոպայում իրադրության շուրջ բանաձեւի նախագծում անհանգստություն են հայտնել «ժողովրդավարության զարգացման վատթարացման, մարդու իրավունքների շարունակական խախտման, ինչպես նաեւ քաղաքական, քաղաքացիական հասարակության, լրագրողների, ազատության պաշտպանների եւ Ռուսաստանում, Բելառուսում ու Ադրբեջանում ընդդիմության ծանր դրության հետ կապված»:
Բանաձեւի հեղինակը շվեդ պատգամավոր Քրիստիան Հոլմ-Բարենֆելդն է:
Բանաձեւը քննադատել են Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Շվեյցարիայի ներկայացուցիչնեը: Քննադատելով փաստաթուղթը՝ Շվեյցարիայի ներկայացուցիչը կոչ է արել օբյեկտիվ վերլուծություն անել եւ ամբողջ Արեւելյան Եվրոպայում ուշադրությունը չկենտրոնացնել միայն մի քանի պետության վրա: Նրան աջակցել է Ադրբեջանի ներկայացուցիչը՝ հավելելով, որ Արեւելյան Եվրոպան միայն երեք երկրից բաղկացած չէ:
Քրիստիան Հոլմ-Բարենֆելդն ի պատասխան ասել է, որ խոսքը վերաբերում է այդ երկրներում ժողովրդավարության հետ խնդիրներին, որտեղ մշտապես խախտվում են մարդու իրավունքները:

Աղբյուրը՝ Artsakhpress.am