Լրահոս

20.12.2010 14:13


Բելառուսում արգելափակել են անկախ ԶԼՄ-ների կայքերն ու բլոգները

Բելառուսում արգելափակվել են մի քանի ընդդիմադիր կայքեր, ինչպես նաև մուտքը դեպի «LiveJournal», «Twitter», «Facebook» սոցիալական ցանցեր և «Gmail» էլեկտրոնային փոստային ծառայություն։ Այս մասին հաղորդում է «БелаПан»-ը։

Ինչպես պարզվել է, հանրապետության տարածքում դադարել են բացվել «Хартия 97», «Белорусский партизан» կայքերը, ինչպես նաև «Солидарность» թերթի կայքը։ Լրագրողները կարծում են, որ արգելափակումը ուղիղ կապ ունի դեկտեմբերի 19-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների հետ։

Թվարկած ինտերնետային միջոցներն աշխուժորեն լուսաբանում էին ընտրությունների ընթացքը՝ ուշադրությունը սևեռելով գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի օգտին արված մեծաքանակ խախտումների վրա։

Բելառուսում անկախ ԶԼՄ-ների արգելափակման մասին հաղորդում են նաև «Twitter»-ից մի շարք օգտվողներ։

Այս խորագրի վերջին նյութերը